«Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում նոր փոփոխություն է կատարվել:
Այսուհետ, կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:Սույն օրենքի իմաստով՝ շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:
Օրենքն ընդունվել է մարտի 21-ին, իսկ ուժի մեջ է մտնում ապրիլի 7-ից: