Մարտի 25-ի երեկոյան Աշտարակում դանակահարություն էր տեղի ունեցել: Րաֆֆու փողոցի տներից մեկում 3 անձիք ալկոհոլ էին օգտագործել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Սեղանակիցներից մեկը դանակահարել էր մյուսին: Այս օրը բուժհաստատությունից որևէ ահազանգ չի ստացվել ոստիկանությունում: Որպեսզի իրավապահները կատարվածի մասին չտեղեկանան, տուժողը հիվանդանոց չէր դիմել: Գիշերն ընկերոջ տանն անցկացնելուց հետո գնացել էր Ապարան՝ հարազատների տուն: Նրանք վիրակապել էին վերքը: Սակայն արնահոսությունը չէր դադարել և նրան հիվանդանոց էին տեղափոխել:
Մարտի 26 22:30-ի սահմաններում Աշտարակի բաժնում Ապարանից հեռախոսազանգ է ստացվել: Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքերով ներքին արնահոսությամբ 49-ամյա տղամարդ է Ապարան ԲԿ տեղափոխվել: Վիարվորը հայտնել էր, որ մեկ օր առաջ Աշտարակում ընկերոջ տանն իրեն Գագիկ անունով տղամարդ է դանակահարել:
Ապարան մեկնած օպերատիվ խումբը տուժողից հաղորդում վերցնելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո դեպքի վայր է մեկնել:
Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Տուժողը և կասկածյալն իրար մի քանի անգամ էին տեսել: Պարզվել է, որ կասկածյալը Երևանի բնակիչ է: Ոստիկանները նրան Աշտարակի Սուրբ Սարգիս փողոցից բերման են ենթարկել:
«Մորս հայհոյեց ու վեր կացավ կոկորդիցս բռնեց: Սեղանի վայից դանակը վերցրի ու խփեցի, որ իրենից ազատվեմ»,-պատմել է տուժողը:
Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: