Հայաստանում ԱՄՆ Դեսպանության Հյուպատոսական Բաժինը վիզաների ծառայություններ է մատուցում ԱՄՆ կարճաժամկետ այցելության ինչես նաև մշտական բնակության համար մուտք գործել ցանկացողներին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Երևանում ԱՄՆ Դեսպանությունը հայտարարում է, որ մինչև 14 տարեկան և 79-անց անձինք, ինչպես նաև որոշ դիմումատուներ, որոնք նախկինում ստացել են ոչ ներգաղթային վիզա և դիմում են կրկին, կարող են որակավորված լինել մասնակցելու այս ծրագրին: Դիմումը առցանց լրացնելու ընթացքում դուք կստանաք հուշում ծրագրի պահանջներին բավարարելու վերաբերյալ:
Հարցազրուցի պահանջի վերացման ծրագրի համար որակավորված լինելը դեռևս չի նշանակում, որ դուք որակավորված եք մուտքի արտոնագիր ստանալու:
- Հարցազրուցի ներկայանալ կպահանջվի այն դիմումատուներից, ովքեր դիմել են վերը նշված ծրագրով, որոնց գործերը սակայն հաստատման ենթակա չեն համաձայն տվյալ տեսակի արտոնագրին վերաբերող բոլոր օրենքների, ներառյալ նաև ներգաղթի միտումը, որը հաշվի է առնվում գրեթե բոլոր տեսակի ոչ ներգաղթային դիմումները քննելիս:
A և G տեսակի մուտքի արտոնագրերի համար դիմողները ազատված են հարցազրուցի համար սահմանված վճարից և հարցազրույցի ներկայանալու պահանջից: Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11:00-12:00 նրանք կարող են հյուպատոսական բաժին ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, DS160 դիմումի հաստատման էջը, մեկ նոր լուսանկար, ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության կողմից տրված դիվանագիտական նոտա կամ սահմանված կարգով հայտագիր, խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ծննդյան և/կամ ամուսնության վկայական: Այս տեսակի դիմումների ուսունասիրման գործընթացը տևում է 2-4 աշխատանքային օր: Նշված ժամերից զատ այլ ժամերին փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել հյուպատոսական բաժնի հետ՝ [email protected] հասցով:
Ֆուլբրայթ գիտական ծրագրի, ինչպես նաև ԱՄՆ Կառավարության կողմից հովանավորվող այլ ծրագրերի մասնակից մուտքի արտոնագրի համար դիմողները ազատված են հարցազրույցի համար սահմանված վճարից, հետևաբար չեն կարող ինքնուրույն հերթագրվել հարցազրույցների նշանակման ընդհանուր համակարգի միջոցով:
Հարցազրույցի օր նշանակելու համար նախ անհրաժեշտ է լրացնել DS-160 դիմումը, այնուհետ դիմել հետևյալ էլետրոնային փոստի հասցեով [email protected]` նամակին կից ներկայացնելով DS-160-ի հաստատման էջը (confirmation page) և DS-2019-ի պատճենը: Մենք կնշանակենք հարցազրույցի օր և կտեղեկացնենք Ձեզ:
Եվգենյա Համբարձումյան