Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 31-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, Երևան-Սևան ճանապարհից ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երևանցի, 34-ամյա Գ. Խ.-ին։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/03/29694696_1817829038237351_8909021050305031786_n.jpg)
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ տղամարդը բերման է ենթարկվել քիչ առաջ:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց «Վալտեր» տեսակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով։
Հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նախապատրաստվում են նյութեր։