Դատապարտյալների պատժի կրելուց վաղաժամկետ ազատման համար հարցերը կքննեն երկու ծառայություն

Քանի որ հանրապետության նախագահի լիազորությունները փոփոխվել են, ապա անհրաժեշտություն է առաջացել դադարեցնելու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեությունը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։

Այս գործընթացում առաջարկվում է մտցնել երկու ծառայությունների մասնակցությունը՝ քրեակատարողական ծառայություն և պրոբացիայի ծառայություն։

«Եթե արդեն համապատասխան ժամկետը մոտենում է, ապա դատապարտված անձը պետք է դիմում ներկայացնի, որից հետո երկու ծառայություն անկախ սկսում են պատրաստել իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ գնահատելով դատապարտված անձի վարքագիծը, նաև ապագայում հանցագործություն կատարելու ռիսկը։ Եթե երկու ծառայություն տվել է դրական եզրակացություն, ապա գործը գնում է դատարան, եթե նրանցից անգամը մեկը տվել է բացասական եզրակացություն, ապա դատապարտյալն ունի տալու իր համաձայնությունը, որպեսզի հարցը գնա դատարան, իսկ եթե երկու ծառայություններն էլ տվել են բացասական եզրակացություն, ապա դատապարտյալը իրավունք ունի բողոքարկելու դատական  կարգով՝ համապատասխան ծառայության որոշումը»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել