«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամին հիվանդանոց տեղափոխեցին. դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերի» գործով նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց՝ Կարո Եղնուկյանի վատառողջ լինելու պատճառով:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամբաստանյալի ճնշումը դատական նիստը սկսելուց րոպեներ առաջ բարձրանում է:

Նախորդ նիստին նրա պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը նշել էր, որ դատարանը առանց նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների չպետք է իր պաշտպանյալին բերի դատարան և այդպիսով նրան խոշտանգման ենթարկի:

Դատաբժշկական փորձաքննությունը տեղի կունենա այսօր` «Էրեբունի ԲԿ»-ում:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որպեսզի կարողանա մասնակցել դսատաբժշկական փորձաքննությանը:

Հաջորդը դատական նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել