Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ընդունման արդյունքում էապես փոխվեցին ընտրական և հանրաքվեի ինստիտուտների կարգավորումները: Ինստիտուցիոնալ բարեփոխումները սերտորեն առնչվում են նաև տեղական հանրաքվեների կազմակերպմանը և անցկացմանը:
Մասնավորապես, Սահմանադրության փոփոխություններով սահմանվել է, որ տեղական հանրաքվեն համայնքային գործերի կառավարմանը անմիջական մասնակցության եղանակ է, որի միջոցով համայնքի բնակիչները լուծում են համայնքային նշանակության հանրային հարցեր:
Այս մասին հարցն այսօր՝ կառավարության նիստին գործադիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նախարարը խնդրեց հարցը համարել անհետաձգելի։
Մանրամասները՝ տեսանյութում