Կառավարությունը բնակարան նվիրեց Սերժ Սարգսյանին

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը որոշում ընդունեց բնակարան նվիրել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին։ Նշենք, որ հարցը՝ չզեկուցվող էր։

Նախագծում նշված է․

«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»:

Ինչպես նաև ընդունվել է ի գիտություն, որ  որոշմամբ տրամադրվող գույքը սեփականատիրոջ կողմից տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն կնքվելու է կամավոր գույքային սերվիտուտի պայմանագիր։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել