Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցին նվիրաբերություն կարվի

Վաղը՝ մարտի 29-ին կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցին շուրջ կես հեկտար հող նվիրաբերել։

Այս նախագծի ընդունման անհրաժեշտություը հիմնավորովում է նրանով, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն է դիմել ՀՀ Արարատի մարզպետը՝ ներկայացնելով Արարատ քաղաքի ավագանու 2016 թվականի մայիսի 20-ին կայացած թիվ 3 հերթական նիստի 14 որոշումից  քաղվածքը՝ «Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան 24 շենք հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ քաղաքի սեփականությունը հանդիսացող` 1264.1 քառ. մետր մակերեսով շենքը, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.52868 հեկտար մակերեսով հողամասը որպես պետական սեփականություն Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ:

Նախագծով նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան 24 շենք հասցեում գտնվող՝ Արարատի մարզի, Արարատ քաղաքի սեփականությունը հանդիսացող` 1264.1 քառ. մետր մակերեսով շենքի, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.52868 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ Գույքն ամրացնելով «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Հաշվի առնելով, որ ներկայումս Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան 24 շենք հասցեում գտնվող շենքը զբաղեցվում է «Արարատ քաղաքի N5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որոշման ընդունումից հետո նախատեսվում է նշված շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերջինիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել