Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, այն է՝
Հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`
-առաջացնում է տուգանքի նշանակում`25-50 հազար դրամի չափով:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`
-առաջացնում է տուգանքի նշանակում`50-100 հազար դրամի չափով:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`
-առաջացնում է տուգանքի նշանակում`150 հազար դրամի չափով: