Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային  մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:

Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ-ից։

Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը ս/թ մարտի 23-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Պողոսյանը ս/թ մարտի 26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Կարապետյանը ս/թ մարտի 26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Պավել Գրիգորյանը ս/թ մարտի 27-ից նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:

Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը ս/թ մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պետի պաշտոնին:

Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը ս/թ մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել