Ի՞նչ պետք է անի հիվանդը, եթե դեղատոմսի ընդամենը 1 օրինակ է տրվում, սակայն ցանկի դեղերից միայն մեկն է կարողանում ձեռք բերել

Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում անց են կացվում խորհրդարանական լսումներ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման մասին:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանին հարց ուղղեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի փորձագետ Նարեկ Ենոքյանը. «Երբ դեղատոմսը դուրս է գրում բժիշկը, ապա դրա մեկ օրինակը պետք է մնա բժշկական հաստատությունում, իսկ մյուսը՝ դեղատանը: Սակայն պատկերացնենք իրավիճակ, երբ բժիշկը դուրս է գրում դեղատոմս, և դեղատոմսում նշված միայն մեկ դեղն է դեղատանը առկա լինում, իսկ մյուսը չի լինում կամ հիվանդը հնարավորություն չի ունենում մյուս դեղն էլ ձեռք բերել: Ապա ի՞նչ պետք է անի պացիենտը այս դեպքում»:

Թոփչյանը պատասխանեց, որ դեղատոմսի 4 ձև ունենք, որոնցից 2-ը վերաբերում են թմրանյութերին. «Այդ դեպքերում ուղղակի պատճենահանում է տեղի ունենում: Պատճեն տրվում է հիվանդին, դեղատանը արձանագրվում է դեղի բացթողումը, իսկ պատճենով նա կարող է մյուս դեղը ձեռք բերել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել