Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է առևտրի և զվարճանքի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում: Շենքից փրկել են 20 մարդու, ևս 100-ին տարհանել են: Օպերատիվ շտաբի վերջին տեղեկություններով՝ հայտնի է 64 զոհի մասին, 40-ից ավելի մարդ բժշկական օգնության է դիմել: Նախնական տվյալներով զոհվել է 9 երեխա:
Եվս մի քանի տասնյակ մարդկանց ճակատագիրն անհայտ է: