-ին Մարտի 19-ին ժամը 01։35-ին Աստղիկ ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին և առաջնային պատերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ։ Այս ամսին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի օպերատիվ բաժնի խումբը մեկնել է հիվանդանոց։ Երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են նրանց ինքնությունը, պարզվել է, որ դանակահարվածներից մեկը ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի ոստիկան է, ով, ի դեպ, ծառայություն է իրականացնում հենց Մալաթիա վարչական շրջանում։
Քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 19-ին Վանցյան փողոցի մթերային խանութներից մեկում վիճաբանություն է եղել, որի ժամանակ ոմն Տարոն դանակահարել է երկու քաղաքացու։
Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է խանութի վաճառողուհու հետ, այդ պահին խանութ են մտել երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ պարեկապահակակետային ծառայության գնդի ոստիկան։ Թեև ոստիկանը ծառայության մեջ չի եղել, և քաղաքացիական հագուստով է եղել, սակայն միջամտել է վեճին ու տղամարդուն դուրս րավիրել խանութից։ Արդեն դրսում, տղամարդն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներին ու փախել։
Դեպքից ծամեր անց կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին։ Ինքությունը ճշտելիս պարզվել է, որ նա նախկինում մարմնական վնասվածքներ պատճառելու, բռնաբարության փորձ իրականացնելու և ավազակային հարձակման համար դատապարտված, Ալավերդու քաղաքացի, 34-ամյա Տարոն Պ․-ն է։ Նա կալանավորվել է։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հարուցված է քրեական գործ։