Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ուժը կորցրած է ճանաչել առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին հրամանը:
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին» N 408-Ն և 2007 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին» N 204-Ն հրամանները»:
Ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանը ստորագրվել է մարտի 2-ին, ուժի մեջ կմտնի մարտի 31-ին: