Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետախույզները ամիսներ շարունակ տևած ծավալուն միջոցառումներով պարզել էին, որ մայրաքաղաքում Կարեն. Ծ-ն թմրամիջոցներ է վաճառում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերլիազոր Նարեկ Մկրտչյանը նշում է, որ կասկածյալին պահել են իրենց տեսադաշտում. «Պարզեցինք, որ մարտի 15-ին նա Ավանում պետք է թմրամիջոց իրացնի: Արդյունքում մենք հայտնաբերեցինք նրան և այն անձանց, ովքեր պետք է նրանից թմրամիջոց ձեռք բերեին»,-ասաց նա:

Մոլդովական փողոցից թմրամիջոց եռք բերելու կասկածանքով բերման է ենթարկվել 36-ամյա Հովնան Վ.-ն: Նրա խուզարկությամբ դեղահաբի կտոր է հայտնաբերվել: Պարզվել է, որ նա դեղահաբը ձեռք է բերել Կարեն Ծ.-ից: Նույն կասկածանքով Ավանից բերման է ենթարկվել 47-ամյա Արմեն Մ.-ն: Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ հայնաբերվածը մեթադոն է:

Մարտի 15-ին բերման է ենթարկվել նաև Կարեն Ծ.-ն: Նա Ավանի բնակիչ է, 43 տարեկան:

Նրան ձերբակալել են: Կարեն Ծ.-ի տան հետախուզությամբ հայտնաբերվել է նաև մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգված, հոգեներգործուն տարբեր դեղահաբեր: Ամբողջն ուղարկվել է դատաքիմիքկան փորձաքաննության:

Տղամարդուն մեղադրանք է առաջարկվել: Նա կալանավորված է:

Դեպքերի հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել