Որտեղի՞ց ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները կարող են տեղեկություն ստանալ իրենց գործունեության վերաբերյալ

Bizprotect.am կայքի միջոցով ՓՄՁ ոլորտի ներկայացուցչից ահազանգել է ստացվել, որով առաջարկվել է, որպեսզի ՊԵԿ-ի կողմից ստեղծվի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ի և ֆիզիակակն անձանց հարկային ոլորտի հետ կապված իրավուքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և բուկլետներ բաժանվեն ԱՁ-ին և ֆիզիակական անձանց, կամ տեղադրվի ՊԵԿ կայքում:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվում է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ): Ի պատասխան՝  ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը  հայտնել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում պարբերաբար տեղադրվում են հարկային օրենսդրությանը, հարկ վճարողների իրավունքներին և պարտականություններին վերաբերող իրազեկման թերթիկներ, օժանդակ նյութեր և հայտարարություններ։ Մասնավորապես, հարկ վճարողների և հարկային  ծառայողների իրավունքների և պարտականությունների հարկ վճարողները կարող են ծանոթանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական ինտերներտային կայքում:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ինտերնետային կայքում գործում է հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարանը՝ ըստ թեմաների անվանմամբ, ինչը պարբերաբար թարմացվում է՝ հնարավորություն ստեղծելով հարկ վճարողներին իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

01.01.2018 թ-ից ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ առաջիկայում ևս նախատեսվում են իրականացնել վերը նշված աշխատանքները: Հարկ է նշել, որ հարկ վճարողների և պարտականությունների վերաբերյալ կայքում առկա տեղեկատվությունից բացի՝ վերջիններս իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են անհրաժեշտ տեղեկություն ստանալ նաև օգտվելով ակտիվորեն գործող ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների սպասրկման և հեռախոսազանգերի կենտրոնի ծառայություններից»,- նշված է պատասխանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել