Ներկայացվել են ջրամբարների լցվածության տվյալները․ վարչապետը հանձնարարական տվեց

Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում՝ Ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են նաև, ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից հանձնարարում եմ` ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը», – ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նաև հանձնարարեց ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել ապրիլի 16-ին։ միաժամանակ պետք է ապահովվի օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին երեքամսյա ժամկետում հանձնարարում եմ ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019թ-ի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն, այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,ասաց վարչապետը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել