Ըստ մեղադրանքի՝ ԵՊՀ աշխատակիցները յուրացրել են համալսարանի փողերը

Կարինե Սարգսյանին և Ռիմա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք աշխատելով  Երևանի պետական համալսարանում որպես ավագ հաշվապահ, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված, առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Կարինե Սարգսյանը  և Ռիմա Վարդանյանը ԵՊՀ ՊՈԱԿ-ում աշխատել են 2008-2012թթ.: Ենթադրվում է, որ այդ  ընթացքում Կարինե Սարգսյանը յուրացրել է  71.914.895 ՀՀ դրամ գումար, իսկ Ռիմա Վարդանյանը 27.514.830 ՀՀ դրամ գումար:

Գործի հետ կապված իրեղեն ապացույցներ են ճանաչվել Ռ. Վարդանյանի և Կ. Սարգսյանի անձնական գործերը, նրանց կողմից օգտագործված համակարգիչները, ինչպես նաև  անձնագրերը:

Որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել 2016 դեկտեմբերի 29-ին:

Այն քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նելլի Թառփոշյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել