Կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով թույլատրել է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 47 հասցեում գտնվող` 6,803,644.7 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 5727,2 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հեկտար հողամասը` 537,869.3 հազ. դրամ կադաստրային արժեքով մասնակի հատուցմամբ ՝ 68,085.1 հազ. դրամ արժեքով, օտարել` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
Նշենք, որ ներկայիս նախագահական նստավայրի մակերեսը 2720 քմ է:
Պետական գույքի կառավարման վարչությանը 2018 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 68,085.1 հազ. դրամ՝ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից :
Հիշեցնենք, որ Մաշտոցի 47 հասցեում է տեղակայված է լինելու նախագահական նոր նստավայրը, իսկ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում մաչտի 22-ից:
Եվգենյա Համբարձումյան