Պետության նկատմամբ չկատարված հարկային պարտավորություններ ունեցող անձը կարող է արդյո՞ք դուրս գալ ՀՀ տարածքից

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 40-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Չկատարված պարտավորություններ ունենալու հիմքով անձանց վերը նշված սահմանադրական իրավունքը սահմանափակող իրավանորմ օրենսդիրը չի ամրագրել, հետևաբար չկատարված պարտավորություններ ունենալու, այդ թվում նաև պետության նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունենալու հիմքով անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել