Հայաստան էր ժամանել ՏՀԶԿ մոնիթորինգային խումբը

Մարտի 12-ից 16-ը Հայաստանում էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խումբը, որն իրականացնում է ՏՀԶԿ 4-րդ փուլի գնահատում: Մասնավորապես, գնահատման են ենթարկվում հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման, և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են ՏՀԶԿ-ի անդամների մասնակցությամբ կազմակերպված երեք նիստերի, որոնք նվիրված են կրթությանը, հակակոռուպցիոն մեխանիզմներին և բիզնեսի բարեխղճությանը։ Վերջիններս ներկայացրել են ԻՀԱ-ի և Կոալիցիայի կողմից նախաձեռնած մի շարք առաջարկություններ, որոնց մի մասը կատարվել է, իսկ մյուս մասն էլ գտնվում է կատարման ընթացքում։

Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ հանդիպումներ է ունենում մի շարք պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ 2014 թվականին ՏՀԶԿ կողմից  Հայաստանին տրված 23 հանձնարարականների կատարման ընթացքը  տեղում ուսումնասիրելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել