«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տեղեկատվական անվտանգության գծով գլխավոր պաշտոնյա Ալեքս Սթամոսը թողնելու է ընկերությունը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հրաժարականի պատճառը տարաձայնություններ են այն հարցում, թե ինչպես պետք է վարվի սոցիալական ցանցը ապատեղեկատվության տարածման դեպքում։
Սթամոսը պնդում էր, որ պետք է հետաքննություն իրականացվի՝ բացահայտելու ցանցում ռուսական կողմի գործողությունները, որոնք ենթադրաբար ուղղված են եղել ընտրությունների արդյունքների վրա ազդելուն: