2018 թվականի մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հունան Տեր-Վարդանյանին: Նա 2010 թվականից փաստաբան է, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է: Ներկայացնում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Հունան Տեր-Վարդանյանի կենսագրությունը:
Ծնվել է 1983 թվականին:
Կրթություն
2000-2004թթ. Երևանի պետական համալսարանի բակալավրատ:
2004-2006թթ. Երևանի պետական համալսարանի մագիստրատուրա (քաղաքացիաիրավական բաժին):
2006-2009թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա:
Աշխատանքային փորձ
2005-2006թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ:
2006-2007թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:
2007-2008թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի խորհրդական:
2008-2012թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական (քաղաքացիական և վարչական գործերով):
2012- 2018թթ. «Տեր-Վարդանյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ (փասաբան):
Գիտական և դասախոսական գործունեություն.
2009թ. «Արդար դատաքննության իրավունքի սահմանադրաիրավական հիմքերը Հայաստանի Հարապետությունում» թեմայով ասպիրանտական ատենախոսության համար շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2012-2014թթ. Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս (Պետության և իրավունքի տեսություն, ՀՀ սահմանադրական իրավունք):
2014թ.-մինչև այժմ. ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս («ՄԻԵԴ նախադեպային իրավունքը քաղաքացիական դատավարությունում»):
2009թ.-մինչ այժմ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս («ՀՀ քաղաքացիական իրավունք» և «Մարդու իրավունքների հիմնահարցերը»):