Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Ազգային ժողովում ներկայացրել է նոր նախագիծը, որով առանց թույլտվության հրավառությունը մինչև 2 միլիոն դրամով կտուգանվի:
«Ելք» խմբակցության առաջարկով նաև նախագծում փոփոխություն է կատարվել, ավելացվել է հետևյալ դրույթը. «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություների համար նախատեսված հրագործական նյութերի արտադրանքի և այլ պայթուցիկ սարքերի վաճառքը թույլատրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություևն ստացած կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին: Հետևաբար ամբողջ վերահսկողական գործառույթը փակելու համար առաջարկվել է փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքով, որով սահմանվում է, որ առանց համայնքի ղեկավարի թույլտվության նման նյութեր վաճառողը, կազմակերպողը ենթարկվում է տուգանքի առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ 300 հազար դրամ»:
«Ելք» խմբակցությունն առաջարկել են նաեւ, որ տուգանքը սահմանել միայն դատարանի վճռով, սակայն այս առաջարկը չի ընդունվել:
Հիշեցնենք, որ Կառավարությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նոր նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով:
Այսպիսով, առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 1.000.000 դրամի չափով։
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 2.000.000 դրամի չափով:
Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված հրառավարությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 1.000.000 դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կռաջացնի տուգանքի նշանակում` 2.000.000 դրամի չափով:
Եվգենյա Համբարձումյան