Մարտի 19-ին Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին Երևանում է՝ զինվորական հոսպիտալում, և նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ վիճակը կայուն է»,-նշել է նա:
Եվգենյա Համբարձումյան