Վարաչական իրավախախտումների վերաբերյալ 112.5 հոդվածը սահմանում է, որ կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 100 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 հազար դրամի չափով:
Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների ա տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 30 հազար դրամի չափով: