Հաճելիորեն զարմացա, որ օրենքի տեքստում այլևս «ստորադաս դատարան» եզրույթը չի օգտագործվում. Արթուր Ղամբարյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը անդրադառնալով նոր դատական օրենսգրքին, նշել է.

«Ընթերցում էի 07.02.2018թ. ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը և հաճելիորեն զարմացա, որ օրենքի տեքստում այլևս «ստորադաս դատարան» եզրույթը չի օգտագործվում։ Սա շատ կարևոր քայլ է դատավորների անկախության հոգեբանական ասպեկտն ապահովման տեսանկյունից։ Մյուս կողմից` ցավոք, նոր ընդունված քաղաքացիական դատավարության օրենսգրքում չի պահպանել Դատական օրենսգրքի տրամաբանությունը և մի քանի նորմերում օգտագործվում է «ստորադաս դատարան» եզրույթը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել