Քրեական հետախույզները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ մեկ անձ կալանավորվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ամիսներ տևած ծավալուն միջոցառումներով պարզել էին, որ մայրաքաղաքում ապրող Կ.Ծ.-ն թմրամիջոցներ է վաճառում։ Կ. Ծ.- վերցրեցվեց քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Պարզվեց, որ նա մարտի 15-ին Ավանում պետք է թմրամիջոց իրացնի։ Արդյունքում՝ իրացնելուց հետո հայտնաբերվեց և՛ նա, և՛ նրանից թմրամիջոց ձեռք բերած անձինք։ Նախ Մոլդովական փողոցում հայտնաբերվեց ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Հ.Վ.-ն։ Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված 36-ամյա Վ.-ի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղահաբի կտոր։ Ապա հայտնաբերվեց Ա. Մ.-ն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ դեղահաբ։ Պարզվեց, որ նրանք հայտնաբերվածը ձեռք են բերել Կ. Ծ.-ից։ Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվեց, դրանք մեթադոն են։ Մարտի 15-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև Կ. Ծ.-ն։ Կասկածյալն Ավանի բնակիչ է, 43 տարեկան։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց Կ. Ծ.-ի բնակարանը։

Հայտնաբերվեցին, նախնական տվյալներով՝ տարբեր տեսակի հոգեներգործուն դեղահաբեր նաև մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված, որոնք ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիական վարչություն՝ դատաքիմական փորձաքննության։ Կ. Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել