Դեղերի 30 և ավելի փաթեթի համար՝ 800 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք. օրենք

Վարչական իրավախախտումների  վերաբերյալ 47.3 կետը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված  կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 10 փաթեթի դեպքում՝  100-150 հազար դրամի չափով.

2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում՝ 300-350 հազար դրամի չափով.

3) 30 և ավելի փաթեթի համար՝ 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:

Դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը օրենքի խախտմամբ արտադրելը կամ ներմուծելը կամ իրացնելը կամ պահպանելը կամ բաշխելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ արտադրանքի համար՝ 100-200 հազար դրամի չափով:

Դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի չապահովելը` առաջացնում է նախազգուշացում:

Դեղատների առևտրի սրահներում, սպասասրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 հազար դրամի չափով։

Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դեղատներում կաթիլաներարկման լուծույթներ պատրաստելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-300 հազար դրամի չափով։

Դեղերի գները կարգավորող որոշումները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 900 հազար դրամի չափով:

Դեղերի արտադրության կամ մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով նախատեսված հաշվետվություն չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-300 հազար դրամի չափով:

Դեղերի առաքման տեխնիկական կամ մասնագիտական պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-150 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել