Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որով առաջարկում է նոր փոփոխությունններ կատարել վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 6-րդ մասում:
Նախագծով՝ դատավարության կողմ հանդիսացող վարչական մարմինը պարտավոր կլինի ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը դատական նիստի լուսանկարահանման և տեսանկարահանման վերաբերյալ: Եվ միայն այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
Եվգենյա Համբարձումյան