Ռուսաստանի Դաշնության կենտորնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2018 թվականի նախագահի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
Պուտինը հավաքել է հաշվարկված ձայների 76, 65 տոկոսը:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը հավաքել է ձայների 11,82 տոկոսը:
Լիբերալ-դեմոկրատների թեկնածուն և առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է ձայների 5,68 տոկոսը:
Քսենյա Սոբչակը՝ 1,66 տոկոսը:
Գրիգորի Յավլինսկին «Յաբլոկո» կուսակցության թեկնածուն է: Նա հավաքել է ձայների 1,04 տոկոսը:
Բորիս Տիտովը՝ 0,75:
«Ռուսաստանի կոմունիստների» թեկնածուն Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68:
«Ռուսական համաժողովրդական միություն» կուսակցության թեկնածու Սերգեյ Բաբուրինը հավաքել է ձայների 0,65 տոկոսը:
Նշենք, որ Ռուսաստանում Պուտինի հավաքած ձայները ռեկորդային են: Նրա օգտին քվերակել է 55 միլիոնից ավելի մարդ:
Եվգենյա Համբարձումյան