«Ջեյշ Տախրիր աշ-Շամ» զինված խմբավորման անդամները Սիրիայի Արևելյան Քալամուն շրջանում ոչնչացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող Սու-24 ինքնաթիռը:
Այս մասին հայտնում է Lenta.ru լրատվական կայքը: Ինչպես հայտնում են կայքի աղբյուրները, ինքնաթիռի անձնակազմի մասին ոչ մի տվյալ հայտնի չէ:
Al-Masdar News-ը հայտնում է, որ ինքնաթիռը ընկել է սիրիական իշխանությունների ղեկավարման տակ գտնվող տարածքում:
Իսկ Syria Call News-ը հայտնում է, որ ինքնաթիռը ոչնչացվել է ցամաքային հրթիռային համակարգի միջոցով և ընկել է ցեմենտի գործարանից ոչ հեռու: Լրատվականը հայտնում է նաև, որ օդաչուներից մեկը հասցրել է լքել ինքնաթիռը, սակայն նրա մասին դեռ ոչ մի լուր հայտնի չէ: