Ներկայացվել է հանրակրթության որակի և արդիականության բարելավման մասին նոր ծրագրի նախագիծը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարութնը և Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը հանրային քննարկման են ներկացարել «Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու և խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց նախաձեռնությունը բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու անհրաժեշտություն:

Նշենք, որ ներկայումս տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է որպես տնտեսության զարգացման առաջնային ոլորտ և Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից մեկն է հանդիսանում: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ավանդական առաջատար դիրքը, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ստեղծում են ոլորտի հետագա զարգացման հեռանկարներ: Հայտարարելով տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի շարունակաբար ապահովել այն անհրաժեշտ մասնագիտական ներուժով:

Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների մասնագետների պատրաստումը և ընդհանրապես բնակչության տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կրթվածության մակարդակի բարձրացումը պետք է սկսել միջնակարգ կրթությունից: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել կայուն և շարունակական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում և կրթության համակարգի պարբերական վերազինումը՝ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր սերնդի համակարգչային սարքավորումների ստեղծմանը զուգահեռ:

Հանրակրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգային ներդրման համակարգված գործընթացը սկսվել է 2004 թվականից՝ հանրակրթության համակարգում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ռազմավարական ծրագրի իրականացմամբ:

Հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:

  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել