Պարտատերը պարտքի դիմաց վերցրել է պարտապանին պատկանող համակարգիչը. հրապարակվել է դատավճիռը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ Աքսաննա  Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել  ինքնիրավչության մեջ և որպես պատիժ նշանակել է տուգանք` 300.000  դրամի չափով, որի մարման համար սահմանվել է 1 տարի ժամկետ: Դատավճիռը հրապարակվել է փետրվարի 26-ին:

Աքսաննա  Բաղդասարյանը պարտքով գումար է տվել Գոհար Սարգսյանին: Պարտապանը երկար ժամանակ գումար չի վերադարձրել և պարտատերը պարտքով տրված գումարի վերադարձման հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով գնացել է վերջինիս բնակարան, որտեղ գումարի վերադարձման հետ կապված փոխառության պայմանագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով սահմանված կարգի խախտմամբ իր իրավունքներն ինքնակամ /ինքնագլուխ/ իրականացնելով 50.000 դրամ պարտքի դիմաց վերցրել է Գոհար Սարգսյանին պատկանող` 87.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ «Լենովո» տեսակի նոթբուք համակարգիչը և լիցքավորիչը, որի հետևանքով նրան զրկել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու և տիրապետելու իրավունքից` վերջինիս իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Աքսաննա Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ

նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված

կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել