Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը և Հակոբ Նազարյանը առաջարկել են լրացում կատարել աշխատանքային օրենսգրքում:
Առաջարկում են անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից, աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է` պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը եւ եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:
Եվգենյա Համբարձումյան