Պաշտոնատար անձիք կտուգանվեն 50 հազար դրամի չափով. առաջարկ ՀՅԴ-ի կողմից

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջարկում է փոփոխություններ մտցնել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Խմբակցության առաջարկում է վարչական պատասխանատվության ենթակա դարձնել այն պաշտոնատար անձանց, ովքեր ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս են հասցրել անձի կամ անձանց։

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի  չափով:

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը` վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 100 հազար դրամի չափով։

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը՝ վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 300 հազար դրամի չափով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել