Որքա՞ն պետք է վճարել անձնագրերի, վերադարձի վկայականների և հաշվառման հետ կապված հյուպատոսական գործողությունների համար

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե ինչպես պետք է վճարել անձնագրերի, վերադարձի վկայականների և հաշվառման հետ կապված հյուպատոսական գործողությունների համար:

Այսպիսով.

 ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1.1 ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000     $135 €119 ₽8,000 Վճարել
1.2 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000     $62 €55 ₽3,700 Վճարել
1.3 Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000    $135 €119 ₽8,000 Վճարել
1.4 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000     $62 €55 ₽3,700 Վճարել
1.5 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար ֏10,000     $21 €18 ₽1,200 Վճարել
1.6 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար ֏20,000     $41 €37 ₽2,500 Վճարել
1.7 ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ֏30,000       $62 €55 ₽3,700 Վճարել
1.8 Ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար ֏10,000       $21 €18 ₽1,200 Վճարել
1.9 ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ՀՀ վերադարձի վկայական տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
1.10 Հյուպատոսական հաշվառման վերցնելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
1.11 Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել