Ավստրալիայի ամենափոքր նահանգում ընտրությունները տեղի են ունեցել մարտի 3-ին, սակայն արդյունքները մինչև այս շաբաթ դեռ չեն ամփոփվել։
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT), որը նահանգ չի համարվում, 2016 թվականի ընտրություններում կանայք նույնպես մեծամասնությունեն կազմել գործադիրի ընտրություններում։
Թասմանիայի Խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են 13 կին և 12 տղամարդ պատգամավորներ։ Տեղական քաղաքական գործիչները նշում են, որ այս իրադարձությունը «չափազանց հետաքրքիր էր»։
«Այն երիտասարդ կանանց ցույց է տալիս, որ քաղաքական ապագան և ղեկավար դերակատարությունը հասնելի է նաև նրանց համար», – «BBC»-ին հայտնել է ընդդիմադիր «Լեյբորիստական կուսակցության» փոխնախագահ Միշել Օ’Բիրնը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գենդերային ճեղքվածքի համաշխարհային 2017 թվականի ցուցիչի» համաձայն աշխարհի բոլոր խորհրդարաններում միասին վերցրած կանայք կազմում են խորհրդարանականների 28 տոկոսը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով, Ավստրալիան կանանց ներկայացուցչության առումով գտնվում է 35-րդ տեղում։
Տիկին Օ’Բիրնը ասել է, որ դրական գործողությունների քաղաքականություն մեծապես նպաստել է որպեսզի իր խորհրդարանում իր կուսակցության 10 տեղերից 7-ը զբաղեցնեն կանայք։
«Սա ցույց է տալիս, որ եթե ուզում եք փոխել խորհրդարանի կազմը, ապա կանոնների ներդրումը կօգնի նաև փոխել այն ընկալումը, որը կանանց խթանում է ներգրավվել քաղաքականության մեջ», – ասաց նա:
Ավստրալիայի ընտրությունների վերլուծաբան Քեվին Բոնհամը հայտարարել է, որ Թասմանիայում 2014 թ.-ին տեղի ունեեցած նախորդ ընտրություններում ընդամենը 9 կին էր ընտրվել:
Թասմանիայի լիբերալ պահպանողական կառավարությունը, Ուիլյամ Հոջմանի գլխավորությամբ վերջին ընտրությունների արդյունքում հետ է վերադարձել: