Կառավարությունը «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով:
Նախագծով առաջարկվում է համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար 50.000-300.000 դրամ վճարի դրույքաչափ սահմանել:
Եվգենյա Համբարձումյան