Սոչիի Ադրելսկիի շրջանի քննչական կոմիտեն հետաքննում է 5-ամյա երեխայի սպանության գործը: Այս մասին հայտնում է vesti-sochi.tv-ին:
Նշենք, որ մեղքը իր վրա է վերցրել աղջկա 28-ամյա խորթ հայրը:
Տղամարդը ապրում էր աղջկա մոր հետ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը ծննդատանն է եղել: Ինչպես հայտնել է ձերբակալվածը, մարտի 12-ի առավոտյան աղջիկը իրեն վատ է զգացել, իրեն վատ է պահել, ինչի պատճառով նա մի քանի անգամ հարվածել է աղջկա կրծքին, ինչից հետո պառկեցրել է քնելու:
Տղամարդը դիակը թողել է լեռնոտ վայրում, առվի ափին և դիակը փակել է քարերով: Հարևաններին կասկածյալը հայտնել է, որ աղջիկը կորել է և նա արդեն զբաղվում է նրա որոնողական աշխատանքներով ու անհետացել է: Ավելի ուշ նրան գտել են հյուրատներից մեկում:
Տղամարդը ընդունել է իր մեղքը և ցույց է տվել վայրը, որտեղ թաքցրել է աղջկա մարմինը:
Դատաբժշկական փորձաքննությունը կօգնի եզրակացնել, թե ինչից է մահացել 5-ամյա երեխան:
Եվգենյա Համբարձումյան