Եթե այդ փաստարկները ձեզ չեն բավարարում, ապա գուցե դուք դե՞մ քվերակեք. Գևորգ Կոստանյանը՝ ձեռնպահ քվեարկողներին

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը այսօր քննարկվում էր Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում: «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներից 3-ը ձեռնպահ քվեարկեցին օրենքի նախագծին:  Այս առիթով հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարությամբ հանդես եկավ:

«Ձեռնպահ քվեարկությունը քաղաքական նշանակություն ունի, համաձայն եմ, բայց դա նշանակում է, որ կողմնորոշում պետք է ունենաք: Պետաիրավական հանձնաժողովի նիստում իհարկե նաև քաղաքական թեմաներով են հարցեր լինում, սակայն դրանք ունենում են իրավական հիմքեր: Ձեր իրավական հիմքերի հետ կապված մենք ներկայացնում են մեր դիրքորոշումը և այդ դիրքորոշման հետ կապված փաստարկներ ենք ներկայացնում: Եթե այդ փաստարկները ձեզ չեն բավարարում, ապա գուցե դուք դե՞մ քվերակեք: Ես Ձեզ չեմ ուղղորդում»,-նշեց նա՝ դիմելով «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին. «Հարցը հռետորական էր, հետևությունները ինքներդ արեք»:

Պատգամավորը հակադարձեց Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ ինքը իր «ձեռնպահի» հիմնավորումը ունի. «Դա ինքնանպատակ չի եղել: Ըստ էության՝ մենք նախագծի մյուս դրույթներին կողմ ենք, լրիվ դեմ չենք այն նպատակին, ինչին ուղղված է այս նախագիծը, բայց քանի որ մեզ հուզող հիմնական հարցում կառավարությունը մերժողական մոտեցում ունի: Եթե մենք դեմ քվերակենք, ապա կնշանակի մենք ամբողջությամբ դեմ ենք այս նախագծին:  Այստեղ ձեռնպահ քվերակության ոչ թե քաղքական, այլ իրավական կոմպոնենտ կա»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել