Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք․ Կարեն Կարապետյան

Առողջապահության նախարարության կողմից սահմանված ներկայացված միջոցառումների ծրագրով  ժամանակացույցով իրականացվում են էլեկտրոնային առողջացման ամբողջովին ներդրման անհրաժեշտ աշխատանքները և այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային  ենթակայությունների տակ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին: Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց մարտի 15-ին հերթական նիստի ժամանակ։

«Տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին 15-օրյա ժամկետում քաղաքային ու մարզային  ենթակայությունների տակ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար, կատարված աշխատանքների մասին ներկայացնել հաշվետվություն՝ կառավարության աշխատակազմ»,-հանձնարարեց վարչապետը։

Կարեն Կարապետյանը նշեց,այս հանձնարարականում պետք է նաև մարզպետներին ներգրավել, քանի որ նրանցից էլ է աշխատանք պահանջվում։

«Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, պետք է դա արագ ապահովենք, չեմ կարծում, որ այդպես որևէ խնդիր կա: Դա է չէ՞ պրոբլեմը»,-ասաց նավարչապետը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել