Վարչապետի Լիաբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարջձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա հայտնեց, որ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ ու համաձայնություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։
Ելնելով վերոնշալից վարչապետը հանձնարարեց․ «Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենին՝ մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարաման ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների առաջարկություններ»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ պետք է հստակ ժամկետներ սահմանել այն բիզնեսմեննեի հետ, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպումներ կազմակերպել։
Ալիսա Չիլինգարյան