Զաքարիա Քրուզը արտասվել է, երբ իր եղբայրը՝ Նիկոլաս Քրուզը մեղադրվել է Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 աշակերտի կյանք խլելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Այս մասին հայտնում է DailyMail-ը:
Երբ դատավոր Էլիզաբեթ Շերերը հայտարարում էր, որ մեղադրյալը իրեն մեղավոր չի ճանաչում, 19-ամյա ամբաստանյալը գլուխը կախ լսում էր, սակայն նրա եղբայրը, Զաքարիան հուզաված էր և երևում էր, որ նա մաքրում է արցունքները:
Մեղադրողը հայտարարեց, որ Քրուզի համար մահապատիժ է պահանջելու: Դատական նիստի օրը որոշվելու է ապրիլի 27-ին:
Տեսանյութը՝ այստեղ