Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող տարեկան նվազագույն եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Տվյալ տարվա ընթացքում սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է:
Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա: