Մարդուն ազատությունից ապօրինի զրկելու համար 2 տարի ժամկետով կազատազրկվեք

Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածը սահմանում է, որ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ՝ պատժվում է տուգանքով՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

7) շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Նշված գործողությունները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել