Անչափահասին կարող է աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել. օրենք

Քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է, որ անչափահասների նկատմամբ կարող է կիրառվել նաև դաստիրակչական բնույթի հարկադրանք:

Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման հետևանքների պարզաբանումն է անչափահասին:

Իսկ անչափասի պատճառված վնասը հարթելու պարտականությունը դրվում է՝ հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և նրա մոտ համապատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը:

Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ թվում՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում:

Անչափահասին կարող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել