Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:
Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձիք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի:
Կատարվում է հետաքննություն: