Կսահմանվի ազդարարին տրվող պաշտպանության միջոցների ընթացակարգը

Գործադիրը մարտի 15-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ կքննարկի ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևի, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների ընթացակարգի մասին։

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս ամրագրում է առ այն, որ ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքին համահունչ՝ «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

  1. սահմանել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը.
  2. սահմանել ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը:

Նախագծի համաձայն ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևակերպումը կսահմանվի հետևյալ կերպ՝

  1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց նշանակում է իրավասու մարմնի ղեկավարը՝ հաշվի առնելով իրավասու մարմնի կառուցվածքային առանձնահատկությունները:
  2. Իրավասու մարմինը հաղորդման հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց տվյալները տեղադրում է իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:
  3. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետներում հաղորդումները պատասխանատու անձի կողմից հաշվառվում են գրանցամատյանում (Ձև 1)՝ համապատասխան գրառման կատարմամբ: Գրանցամատյանում հաշվառվում են նաև այն հաղորդումները, որոնք ներկայացվել են ոչ իրավասու մարմին, և վերջինս այն Օրենքով սահմանված կարգով վերահասցեագրել է իրավասու մարմնին:
  4. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝
  • հաղորդման հաշվառման հերթական համարը.
  • հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.
  • հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը.
  • հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.
  • հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը.
  • հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը.
  • նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.
  • ազդարարի ստորագրությունը.
  • գրանցամատյանը վարողի ստորագրությունը.
  • հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ:
  1. Պատասխանատու անձը համարակալում, ստորագրում, իսկ փաստաթղթային տարբերակով վարման դեպքում՝ նաև կնքում է գրանցամատյանի բոլոր էջերը:
  2. Պատասխանատու անձը վարում է գրանցամատյանի փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակը:
  3.  Հաղորդման հաշվառման նպատակով կազմվում և վարվում է գործ, որում պետք է պահվեն նաև գրանցամատյանում արձանագրված տեղեկություններին վերաբերող համապատասխան բոլոր նյութերի պատճենները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել